Պուտին-Էրդողան հանդիպումը 1,5 ժամից ավելի է տևել

Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեբ Թայիփ Էրդողանի հանդիպումը 1,5 ժամից ավելի է տևել, հաղորդում է РИА Новости-ն:

Նշվում է, որ ախագահների առանձին բանակցություններին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Պուտինը և Էրդողանը ճշտելու են ժամացույցները Սիրիայի հարցով:

Բանակցությունների ավարտից հետո Պուտինը և Էրդողանը հանդես կգան մամուլի համար համատեղ ասուլիսով:

Մեկնաբանություն
X