Իրաքի տարածքային ամբոջականության պահպանման հարցում Թուրքիան ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո Անկարան միջազգային հանրությունից ակնկալում է վճռական աջակցություն՝ Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Հյուսեյն Մյուֆթյուօղլուն՝ մեկնաբանելով ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նաուերտի հայտարարությունը:

Ավելի վաղ Նաուերտը հայտարարել էր, որ թուրքական կողմի հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է ոչ թե խոսքով, այլև գործով աջակցել Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը, հնչում է որպես սպառնալիք:

Մեկնաբանություն
X