Քրդստանի անկախության հանրաքվեն Իրաքում ԻՊ դեմ պայքարի վրա չի ազդել. ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչ

Իրաքի Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեն չի ազդել ԻՊ խմբավորման դեմ գործողությունների վրա, հայտարարել է ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ներկայացուցիչ Ռայան Դիլլոնը:

«Կոալիցիան և Իրաքի անվտանգության ուժերը զբաղված են եղել ԻՊ դեմ պայքարով: Էրբիլից կոալիցիայի գործողությունները և մասնավորապես այնտեղ տեղակայված օդանավակայանի աշխատանքը չի տուժել»,- ասել է Դիլլոնը՝ մամլո ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին, որի արդյունքներով՝ մասնակիցների 92,7 տոկոսը քվեարկել է անկախության օգտին: Իրաքի իշխանությունները չեն ընդունում հանրաքվեի արդյունքներ Նրանք ընդգծել են, որ այն լեգիտիմ չէ և իրենք չեն բանակցի Քրդստանի ռեգիոնալ կառավարության հետ:

Մեկնաբանություն
X