Պայթյուն Քաբուլում

Սեպտեմբերի 28-ի երեկոյան հզոր պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքում՝ Քաբուլում: Երեք մարդ զոհվել, 16-ը վիրավորվել են, հաղորդել է 1TV հեռուստաալիքը՝ գղում կատարելով Աֆղանստանի ՆԳՆ Ներկայացուցիչ Նաջիբ Դանիշին:

Վերջինիս խոսքով՝ զոհվածներից 2-ը ոստիկաններ են, մեկը՝ խաղաղ բնակիչ, իսկ վիրավորներից խաղաղ բնակիչներ են 14-ը:

Աֆղանական գործակալությունը հաղորդել է, որ գործի է դրվել ոստիկանական մեքենային մագնիսի միջոցով ամրացված ռումբը:

Աֆղանստանում գործող խմբավորումներիվ ոչ մեկը դեռ չի ստանցբել կատարված ահաբեկչության պատասխանատվությունը:

Մեկնաբանություն
X