ԱՄՆ-ում հավանություն են տվել Իրանի և «Հզբոլլահի» դեմ պատժամիջոցների խստացման նոր օրինագծերին

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն հավանություն է տվել Իրանի և «Հզբոլլահ» շարժման նկատմամբ պատժամիջոցների խստացման նոր օրինագծերին, տեղեկացնում է РИА Новости-ն:

Ինչպես նշված է կոմիտեի կայքում, օրինագծերից մեկով նախատեսվում է փոփոխություն մտցնել արդեն իսկ գործող օրենքում, որով նախատեսված են ֆինանսական պատժամիջոցներ՝ «Հզբոլլահ» շարժման հետ կապերի համար, որն ԱՄՆ-ում համարվում է ահաբեկչական խմբավորում:

Երկրորդ օրինագծը նախատեսում է պատժամիջոցներ՝ «Հզբոլլահ» շարժման կողմից խաղաղ բնակչությանը որպես կենդանի թիրախ օգտագործելու գործողություններին մասնակցելու համար:

Փաստաթղթում նշվում է նաև, որ «Հզբոլլահն» այսօր ունի ավելի քան 150 հազար հատ հրթիռ, որ ստացել է Սիրիայից և Իրանից:

Մեկնաբանություն
X