Կենդանաբանական այգու կապիկները պոկել են կերակրողի ականջը և ձեռքի մատներից մի քանիսը

Խարկովի մարզի Դերգաչևի շրջանի կենդանաբանական այգու աշխատակիցը տուժել է կապիկների անսպասելի հարձակումից: Կենդանիները պոկել են նրա ականջը և ձեռքի մի քանի մատ, սեպտեմբերի 28-ին հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Ականատեսների պատմածով՝ աշխատակիցը մտել է կապիկների վանդակ, որպեսզի կերակրի նրանց և հարձակման ենթարկվել գազանների կողմից: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նշվում է, որ Կենդանաբանական այգիներում մարդկանց վայի գազանների հարձակումները հազվադեպ երևույթ չեն:

Օգոստոսին հաղորդվել էր, որ Սարատովի կոնտակտային կենդանաբանական այգիներից մեկում հովազը արձակվել է 6-ամյա աղջնակի վրա: Հուլիսին էլ Բառնաուլի կենդանաբանական այգում էր գայլը հարձակվել 3 տարեկան տղայի վրա: Բոլոր դեպքերում էլ տուժածները հոսպիտալացվել են լուրջ վնասվածքներով:

Մեկնաբանություն
X