Մամուլի տեսություն

«Հրապարակ». Վանաձորցիք օրհնում են «էն սհաթը», երբ վարչապետը որոշեց մասնակցել տոնին

Հոկտեմբերի 7-ին հերթական անգամ նշվելու է Վանաձորի օրը, եւ Վանաձորում ակտիվորեն պատրաստվում են դրան։ Նախ, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում միասնական աղոթք եւ մոմավառություն կկատարվի: Ապա «Բարեկամության երթ՝ քույր քաղաքների մշակույթը ներկայացնող գեղարվեստական համարներով»: Երթուղին՝ Թումանյան հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Հայքի հրապարակ: 13:45-14:30-ը՝ հանդիսավոր արարողություն Հայքի հրապարակում, հետո՝ համերգ, եւ վերջում՝ հրավառություն։ Հանդիսավոր մասին ներկա է լինելու նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, որի գալուստն առանձնահատուկ շուք է հաղորդել նախապատրաստական միջոցառումներին։ Վանաձորցիք օրհնում են « էն սհաթը», երբ վարչապետը որոշեց մասնակցել տոնին, քանի որ վերջին տարիներին այնքան ասֆալտ չէր արվել Վանաձորում, ինչքան վերջին օրերին։

Մեկնաբանություն
X