Մամուլի տեսություն

«Հրապարակ». Համագումար անելու ճիշտ պահին են սպասում

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ինչպես հայտնել էինք, պլանավորել էր աշնան սկզբին համագումար հրավիրել: Սեպտեմբերն ավարտին է մոտենում, սակայն համագումարը դեռ չի հրավիրվել: Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է ուշացման պատճառը: «Համագումարի պլանավորման աշխատանքներն այս պահին շատ ակտիվ գնում են, եւ, ինչպես ասել եմ, սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ անպայման կհրավիրենք համագումարը: Ուղղակի որոշակի հստակեցումներ ենք անում, ձգձգման որեւէ խնդիր չկա, պարզապես ժամանակահատվածի նպատակահարմարություն կա: Մենք էլ ենք նայում թե՛ քաղաքական պրոցեսներին, թե՛ ընդհանուր զարգացումներին, որպեսզի ճիշտ ժամանակին լինի համագումարը»,- ասաց նա:

Մեկնաբանություն
X