Մամուլի տեսություն

«Հրապարակ». Լիմինդրովիչն անցել է տավարի մսի արտահանմանը Քրդստան

Որոշ աղբյուրների տեղեկացմամբ՝ տավարի մսի ներկա եւ սպասվող թանկացումները՝ մինչեւ 5 հազար դրամ, պայմանավորված են ոչ միայն երաշտով՝ խոտի-անասնակերի քչությամբ, այլեւ մեգա-մագնատ Սամվել Ալեքսանյանի՝ տավարի մսի «արտահանմամբ» դեպի անկախության գործընթացի մեջ մխրճված Իրաքյան Քրդստան: Այն, որ Ալեքսանյանը Քրդստանի հետ «ջերմ» կապերի մեջ է (Ապարանի գյուղերում է ապրում հայաստանյան քրդերի մեծ մասը) եւ տարին մի քանի անգամ այցելում է անկախացող Քրդստան (մի քանի տարի առաջ սպիրտի՝ օղու արտադրություն է դրել եւ օղի է վաճառում), գաղտնիք չէ: Բայց ոգելից խմիչքը եւ խոզի միսը Քրդստանում կիրառելի չեն, Լիմինդրովիչն անցել է տավարի մսի արտահանմանը՝ «նպաստելով» Քրդստանի ֆինանսատնտեսական անկախությանը:

Մեկնաբանություն
X