Մամուլի տեսություն

«Ժամանակ». Վարչապետի փեսան կվերահսկի գազային ոլորտը

«Ժամանակը» գրում է. «Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ վարչապետ Կարեն Կարապե­տյանի փեսան, շուտով չի համակարգելու վերականգնվող էներգետիկայի ոլորտը: Նրա լիազորությունները փոխվելու են, և այսուհետ նա վերահսկելու է գազային ոլորտը՝ ներառյալ Իրան-Հայաստան գազամուղը, որն ավելի եկամտաբեր է: Մեր տեղեկություն­ներով՝ նրա ոլորտային այս տեղա­փոխությունը պայմանավորված է ամերիկյան կողմի դժգոհություննե­րով: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայ­տարարել էր ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դո­լարի ներուժի մասին: Հայտնի է, որ Կ. Կարապետյանի ընտանիքն ու հատկապես փոխնախարար Հ. Հա­րությունյանը պաշտոնապես հա­մակարգելուց զատ, սեփական բիզ­նես պլաններ ունեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Ամերի­կյան կողմն ուսումնասիրելով ներդրումային հնարավորությունները՝ ըստ էության շահերի բախում է նկատել, այդ պատճառով էլ ակնարկել է վարչապետի փեսայի կողմից էներ­գետիկայի այդ ճյուղը համակարգե­լու անցանկալիությունը: Ի դեպ, Հայկ Հարությունյանն այսօր մեկնում է Ծաղկաձոր արևային էներգետի­կայի կայանի բացմանը ներկա լինելու համար: Հավանաբար դա այդ ոլորտում նրա վերջին այցը լինի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X