Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն ազատվել է աշխատանքից

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն ազատվել է աշխատանքից։

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանին ազատել է աշխատանքից»,-ասվում է հաղորդագրությունում:

Նշենք, որ Արտակ Հանիսյանը խորհրդարանական ընտրություններին աշխատեց Տարոն Մարգարյանի աներձագի մրցակցի՝ Միհրան Պողոսյանի օգտին, իսկ ավագանու ընտրություններին էլ շատ ջանք չթափեց Երեւանի քաղաքապետին ձայն բերելու համար։ Այստեղ բավականին շատ ձայներ էին ստացել «Երկիր ծիրանի» կուսակցությունը եւ «Ելք» դաշինքը։

Մեկնաբանություն
X