Գայանե Գալոյանի գործով ձերբակալված քննիչն ազատ է արձակվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի կեսերին կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանի գործով 2 օր առաջ ձերբակալվել է քննիչ Միքայել Զադոյանը։

Քննիչի փաստաբան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երեկ երեկոյան Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մ.Մելքոնյանի բավարարել է իր բողոքը և ոչ իրավաչափ ճանաչել իր պաշպանյալ Մ․Զ-ի (Միքայել Զադոյան) ՀՀ քր. օր. 311 հոդվածի 4 մասի կասկածանքով ձերբակալումը՝ կարգադրերով անհապաղ ազատ արձակել նրան։ «Ուշագրավ է, որ դատարանը իր որոշմամբ արձանագրել է ինչպես ձերբակալման հիմքերի, այնպես էլ նպատակների անհիմն և ոչ իրավաչափ լինելը»,-եզրափակել է Անանյանը

Նշենք, որ Գայանե Գալոյանը կալանավորվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 րդ հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար:

Մեկնաբանություն
X