Հայտնաբերվել է մերկ Ջոկոնդան

Ֆրանսիայում հայտնաբերվել է միջնադարյան մի նկար, որը ըստ մասնագետների եզրակացության հանդիսանում է Լեոնարդու դա Վինչիի աշխարհահռչակ Մոնա Լիզայի նախնական էսքիզային տարբերակը։ Այս մասին հայտնում է «BBC News»-ը։

Նկարը կոչվում է Մոնա Վաննա եւ պահպանվում է Փարիզի մերձակայքում գտնվող Շանտիյիի Կոնդեի թանգարանում։ Մասնագետները կարծում են, որ նկարը պատկանում է այլ նկարչի վրձնի, թեեւ որոշ փորձագետներ էլ կարծում են, որ դա Վինչիի շունչը այնուհանդերձ զգացվում է նկարում։ Նմանությունները երկու նկարներում պատկերված անձանց, նկատելի է եւ դիմագծերից, եւ ձեռքերի եւ չափսերից եւ ձեւից։ Նկարը արված է բացառիկ բարձր որակով եւ մեծ վարպետությամբ։

Մեկնաբանություն
X