ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ գործողությունների համաձայնեցման պայմանավորվածություն չունի

Միացյալ Նահանգները չի ընդունել Ռուսաստանի առաջարկները Սիրիայում ԻՊ դեմ պայքարում գործողությունների համաձայնեցման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ռուսական «Известия»-ն, վկայակոչելով Սիրիայի ռուսական զորակազմում ունեցած իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները։

Ըստ հաղորդման, հնարավոր է, որ ամերիկյան կողմի մերժողական կեցվածքը պայմանավորված է այն իրողությամբ, որ համաձայնության դեպքում ստիպված էր լինելու բացել իր զորամասերի մասին տվյալներ, որոնք գաղտնի են պահվում։

Մեկնաբանություն
X