Գիտնականները պարզել են, թե ինչպիսին պետք է լինի իդեալական նախաճաշը

Ամերիկացի սննդաբանները պարզել են, թե ինչպիսին պետք է լինի իդեալական նախաճաշը։ Այս մասին հայտնում է «mignews.com» լրատվական կայքը։ Ըստ ամերիկացի սննդաբանների կատարած ուսունասիրության, օրվա ընթացքում մարդու ընդունած սննդից է կախված նրա օրվա զգացողությունը, աշխատունակությունը եւ նույնիսկ՝ տրամադրությունը։ Հետեւաբար նաեւ, կարեւոր է որպեսզի մարդը ճիշտ սնվի, սկսած նախաճաշից։

Որպես իդեալական նախաճաշ ամերիկյան սննդաբանները համարում են ավանդական անգլիական նախաճաշը՝ վարսակի շիլան, որոնք լրացվում է մրգերով ու հատապտուղներով։ Նշենք, ո ր վարսակն համարվում է բարդ ածխաջրածինների շտեարան եւ պարունակում է նաեւ միներալներ եւ վիտամիններ։ Իսկ նման նյութերի լրակազմը նպաստում է ուղեղի աշխատանքի բարևելավմանը եւ արագագործությանը։

Մեկնաբանություն
X