19 միլիոն ՀՀ դրամ, 197 հազար դոլար, 23 հազար եվրո․ Նելլի Դուրյանն «ամենաաղքատ» պաշտոնյաներից չէ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը, պարզվում է, պատկառելի հարստության տեր է: Նա պաշտոնապես հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, կառույցով։ Եւ բավականին շոշափելի ֆինանսական միջոցներ․ նա հայտարարագրել է 19 միլիոն ՀՀ դրամ, 197 հազար դոլար, 23 հազար եվրո։

Հիշեցնենք, որ ոստիկանության պաշտոնյայի տարեկան եկամուտն ընդհանուր առմամբ կազմում է 4 միլիոն 825 հազար դրամ, որից 2 միլիոն 125 հազար դրամը՝ աշխատանքի դիմաց վարձատրությունն է, իսկ մյուս մասը նշված է որպես վարձակալության դիմաց ստացված եկամուտ: Մնում է գուշակել, թե որտեղից են ձեւավորվել այդ միջոցները անչափահասների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ոստիկանության գնդապետի մոտ։

Ի դեպ, բազմիցս գրել ենք, որ եկամուտների պաշտոնական հայտարարագրերը հաճախ իրականությանն այնքան էլ մոտ չեն լինում՝ մեր պաշտոնյաները հայտարարագրում են միայն այն գույքն ու ունեցվածքը, որը հնարավոր չէ չհայտարարագրել։ Իրական ունեցվածքը երբեմն բազմապատիկ գերազանցում է հայտարարագրվածին։

Մեկնաբանություն
X