ԱՄՆ Սենատը հաստատել է Ջոն Հանթսման կրտսերի թեկնածությունը

ԱՄՆ Սենատը հաստատել է Ջոն Հանթսման-կրտսերի թեկնածությունը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար։ Այս մասին կարդում ենք Սենատի թվիթերյան էջում։ Ապագա դեսպանն ինքը մեկնաբանել է իր նշանակման մասին լուրը եւ նշել իր թվիթերյան էջում, որ սպասում է անհամբերությամբ Մոսկվայում իր դիվանագիտական առաքելությունը սկսելուն։ Կրտսեր Հանթսմանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է իր հայրենիքը ներկայացնել Ռուսաստանի նման մեծ երկրում։ Ըստ ամերիկյան օրենսդրության արդեն հոկտեմբերի սկզբին Ջոն Հանթսման-կրտսերը կժամանի Ռուսաստան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլը հավանություն էր տվել իր մոտ որպես ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսման-կրտսերի թեկնածությանը։

Նշենք, որ ապագա դեսպանի հայրը՝ Ջոն Հանթսմանը Հայաստանին մեծապես օգնել է 88-ի երկրաշարժի հետեւանքների հաղթահարման գործում։

Մեկնաբանություն
X