Կադրային փոփոխություններ Պաշտպանության նախարարությունում

«Հրապարակը» գրել էր, որ առաջիկայում պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ են սպասվում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է վարչության պետերի տեղաշարժերին։

Ինչպես հայտնել էինք, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Կառլոս Աբրահամյանը տեղափոխվեց Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնին։ Իսկ Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնն զբաղեցնող Կամո Վարդանյանը մեկնել է Մոսկվա՝ ուսման։

Նախագահականից տեղեկանում ենք, որ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից։

Իսկ գնդապետ Վաղինակ Սարգսյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, կնքելով պայմանագիր մեկ տարի ժամկետով՝ 2017 թվականի սեպտեմբերի 30-ից:

Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, ով, մեր տեղեկություններով, նշանակվելու է նախարար Վիգեն Սարգսյանի խորհրդական։

Մեկնաբանություն
X