Նոր նշանակումներ

Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 29-ի հրամանագրով գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ՝ ազատվելով ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցչի պաշտոնից:

«Գեներալ-մայոր Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ՝ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից»:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ՝ազատվելով ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից:

«Գեներալ-մայոր Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ՝ ազատելով նրան Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցչի պաշտոնից»։

Մեկնաբանություն
X