Թրամփը Չինաստանի նախագահին համարել է ամենից հզոր լիդերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սին Ցզինպինը հանդիսանու է այդ երկրի ամենից հզոր լիդերը վերջին 100 տարում։ Այս մասին գրում է The Washington Post պարբերականը։ Ելույթ ունենալով բարեգործական միջոցառման ժամանակ՝ նախագահ Թրամփը մասնավորապես ասել է․ «Նա հավանաբար Չինաստանի ամենից հզոր առաջնորդն է վերջին 100 տարում»։ ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաեւ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ այս հարցը պետք է լուծվեր մի քանի տարի առաջ։ Ուշագրավն այն է, որ Թրամփը հայտարարել է, որ իր կողմից Կիմ Չեն Ընին տրված հրթիռավոր մարդ մականունը չի համարվի որպես վիրավորանք, այլ ընդհակառակը՝ կդիտվի որպես հաճոյախոսություն։

Մեկնաբանություն
X