Պուտինը Էրդողանի հետ Թուրքիայի օդային տարածքով ռուսական ՌԾՈւ ինքնաթիռների թռիչքի հարց չի քննարկել. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ չի քննարկել Թուրքիայի օդային տարածքով ՌԴ օդա-տիեզերական ուժերի ինքնաթիռների թռիչքների հնարավորթյունը՝ կապված Սիրիայում իրականացվող գործողությունների հետ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ առաջնորդի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:

«Այդպիսի հարց բանակցություններում չի եղել, այդպիսի հարց չկա»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողնը պայմանավորվել էին՝ շարունակել շփումները սիրիական խնդրի կարգավորման շուրջ:

Մեկնաբանություն
X