Թայլանդի նախկին վարչապետը քաղաքական ապաստան է խնդրել Լոնդոնից

Թայլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավատը, որին դատապարտել են 5 տարվա ազատազրկման, ժամանել է Լոնդոն և դիմել ՄԲ իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով նախկին վարչապետի գլխավորած կուսակցությունում իր աղբյուրին:

Նշվում է, որ Թայլանդի Գերագույն դատարանը նախկին վարչապետ Չինավատին հեռակա կարգով մեղավոր է ճանաչել գյուղմթերքներ արտադրողներից բրնձի պետական գնումներում թույլ տված խախտումների համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թայլանդի նախկին վարչապետին դատապարտել են 5 տարվա ազատազրկման:

Մեկնաբանություն
X