ՀԱՄԱՍ-ը համաձայն է ռազմագերիների փոխանակությանը

ՀԱՄԱՍ խմբավորման Գազայի սեկտորի ղեկավարներից Յահյա Սինվարը հայտարարել է, որ իրենց խմբավորումը որոշում է կայացրել վերադարձնել իսրայելական զինուժի զինվորների դիակները, ինչպես նաեւ համաձայն է ռազմագերիների փոխանակության Եգիպտոսի առաջարկած պլանին։ ՀԱՄԱՍ-ը նաեւ համաձայնել է բանակցություններ սկսել Իսրայելի հետ եւ սպասում են Թել-Ավիվի ուղիղ արձագանքին։ Այս մասին հայտնում է Al Kuds պարբերականը։ Յահյա Սինվարը նշել է, որ եթե ամեն բան նորմալ ընթանա, ապա իրենք կարող են տրամադրել տեղեկություններ իսրայելական բանակի անհետ կորած զինվորականների մասին։

Մեկնաբանություն
X