Քրդերը բողոքի ցույցեր են սկսել ռեգիոնի օդանավակայաններում

Իրաքի իշխանությունների որոշումը՝ դադարեցնել Իրաքյան Քրդստանի տարածքում գտնվող օդանավակայանների միջազգային ավիահաղորդակցությունը, բողոքի ցույցերի պատճառ է դարձել Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքների օդանավակայաններում:

Ցուցերը սկսվել են Բաղդադի որոշումը ուժի մեջ մտնելուց (տեղական ժամանակով 18:00) մեկ րոպե առաջ:

Հարյուրավոր ցուցարարներ կարգախոսներ են հնչեցրել ի պաշտպանություն ինքնավարության տարածքում անցկացված անկախության հանրաքվեի, ինչից հետո գույնզգույն փուչիկներ բաց թողել օդ:

«Մենք եկել ենք այստեղ, ասելու, որ քուրդ ժողովուրդը արժանի չէ նման վերաբերմունքի միայն նրա համար, որ ձգտում է անկախ ապրել»,- РИА Новости-ի թղթակցին ասել է Դիլար անունով մի աղջիկ:

Մեկնաբանություն
X