Ուկրաինայի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով Ղրիմի բնակիչներ են կալանավորվել

Ղրիմի բնակիչներ Աննա Սուխոնոսովան և Դմիտրի Դոլգոպոլովը, որոնց կասկածում են Ուկրաինայի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ, կալանավորվել են Մոսկվայի շրջանային դատարանի որոշումով, հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակության հետ կապեի բաժինը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԴԾ-ն ձերբակալել է ՌԴ քաղաքացիներ Աննա Սուխոնոսովային և Դմիտրի Դոլգոպոլովին, որոնք Սևծովյան նավատորմի զորամասերի և միավորումների մասին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են հավաքել և փոխանցել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը:

Նշվում է նաև, որ Դմիտրի Դոլգոպոլովը Ղրիմում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող է:

ԱԴԾ հասարակության հետ կապեի բաժնի փոխանցմամբ՝ կալանավորված քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել «Պետական դավաչճանություն» հոդվածով: Նրանց 20 տարվա ազատազրկում է սպառնում:

Մեկնաբանություն
X