Կատալոնիայի անկախության հանրաքվեն դիտարկելու համար 17 երկրի 33 պատգամավոր է հրավիրվել

17 երկրի 33 պատգամավոր է հրավիրվել դիտարկելու Կատալոնիայի անկախության հանրաքվեն, որը ծրագրված է անցկացնել հոկտեմբերի 1-ին, ասված է Կատալոնիայի կառավարության դիվանագիտական դեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ Եվրոպայի 16 երկրների և Իսրայելի 33 պատգամավորներից կազմված պատվիրակությունը հրավիրվել է ուշադրությամբ հետևելու քաղաքական իրավիճակին և առաջիկա կիրակի տեղի ունենալիք Կատալոնիայի անկախության հանրաքվեի զարգացմանը: Պատգամավորական պատվիրակության մամլո քարտուղար է նշանակվել Սլովենիայի նախկին արտգործնախարար Դմիտրի Ռուպելը:

Մեկնաբանություն
X