ՄԲ-ում ռուսական դեսպանատունը անթույլատրելի է համարել Թերեզա Մեյի արտահայտությունը

Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատան աշխատակիցները անթույլատրելի են համարոլ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի խոսքում «Ռուսական շարունակվող ագրեսիա» արտահայտության առկայությունը, տեղեկացնում է РИА Новости-ն:

«Մենք նման արտահայտությունները անթույլատրելի ենք համարում՝ հաշվի առնելով բրիտանական կառավարության հայտարարությունները՝ Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու ցանկության մասին: Ոշադրություն է գրավում այն հանգամանքը, որ «ագրեսիվ Ռուսաստանի» մասին Թերեզա մեյը պատմել է գրեթե Ռուսաստանի սահմանին տեղակայված ռազմաբազայում, որտեղ ծառայում են նաև բրիտանացի զինվորներ»,- հայտարարել են դեսպանատանը:

Խոսքը վերաբերվում է Թերեզա Մեյի՝ Էստոնիայի տարածքում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմակայան այցելությանը, որի շրջանակներում ունեցած իր ելույթում Մեյը կարևորել էր ռազմաբազայի առաքելությունը՝ «Ռուսական շարունակվող ագրեսիային» հակադարձելու գործում:

Մեկնաբանություն
X