ԿՀՎ-ն ռուսերենի իմացությամբ աշխատակիցների է հավաքագրում

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ռուսերենի իմացությամբ աշխատակիցների է հավաքագրում, իրենց խոսքով՝ «ճշմարտությունը բացահայտելու» համար:

«Դուք խոսո՞ւմ եք ռուսերեն: Հանդիսանո՞ւմ եք բարձրագույն կրթությամբ ԱՄՆ քաղաքացի: Հետաքրքրվո՞ւմ եք ազգային անվտանգության հարցերով: Ձեր հմտությունները պետք են այստեղ»,- ասվում է գերատեսչության Twitter-ի էջում:

Գրառմանը կից լուսանկարի տակ մակագրված է. «Որպես ԿՀՎ-ի լինգվիստ-աշխատակից՝ դուք կարող եք բացահայտել ճշմարտությունը»:

Մեկնաբանություն
X