Մամուլի տեսություն

«Հրապարակ». Աբրահամյանների տունը «կռիվ է ընկել»

Արտաշատի ընտրությունները «կռիվ» են գցել Աբրահամյանների «տանը»։ Ավագ Աբրահամյանը՝ նախկին վարչապետը, չի ցանկանում գնալ առճակատման, թեկնածու առաջադրել։ Մանավանդ՝ առջեւում 2018 թվականն է, եւ քաղաքական ակնկալիքներ կան՝ փոխվարչապետի տեսքով։ Իսկ որդին՝ Արգամը, «պատվի հարց» է համարում Արտաշատում թեկնածու ունենալը։ Արդեն հայտնի է ՀՀԿ-ի թեկնածուն․ նա «Ավշարի» Գրիգորյան եղբայրների «մարդն» է, Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովոյի) սանիկ Կարեն Բենիամինյանը, որը ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավարն է նաեւ։ Ու թեպետ լուրեր են պտտվում, թե «Կարենն Արգամի ընկերն է եւ կոմպրոմիսային թեկնածու», սակայն արարատցիները հերքում են․ «Չկա նման բան»։

Մեկնաբանություն
X