ԱՄՆ-ում իրավապաշտպանները դատի կտան նախագահ Դոնալդ Թրամփին

«Քաղաքացական ազատությունների պաշտպանության Ամերիկյան միություն ACLU» իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցները խոստացել են դատի տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նոր իմիգրացիոն հրամանագրի պատճառով: Ինչպես փոխանցում է CNN-ը, իրավապաշտպաններին զայրացրել է նոր հրամանագրով մտցված նոր իմիգրացիոն կարգը, որով ԱՄՆ մուտքի սահմանափակումներ են դրվում մի շարք պետությունների, այդ թվում՝ Չադի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Վենեսուելայի, Սիրիայի, Սոմալիի եւ Եմենի քաղաքացիների համար: Ուշագրավ է այն, որ հրամանագրի նախնական տարբերակում այս ցանկում ներառված էր նաեւ Սուդանը, սակայն վերջին պահին այս երկիրը հանվել է այսպես կոչված «ոչ ցանկալի» երկրների ցանկից: Նոր հրամանագիրը ուժի մեջ է մտնելու այս տարվա հոկտեմբերի 18-ից:

Մեկնաբանություն
X