Այսօր Թարգմանիչների միջազգային օրն է

Թարգմանիչների միջազգային օրը նշվում է սեպտեմբերի 30-ին՝ Սուրբ Հերոնիմոսի մահվան օրը (342‑420), որը լատիներեն է թարգմանել Աստվածաշունչը և համարվում է թարգմանիչների հովանավորը։

Օրը հռչակել է Թարգմանիչների միջազգային ֆեդերացիան՝ 1991-ին:

Այս օրը կարևորվում է գիտելիքի և մտքի տարածման գործում տարբեր լեզուների միջև հաղորդակցումը թարգմանության միջոցով։ Թարգմանչի մասնագիտությունը հնուց համարվում է ամենապահանջված մասնագիտություններից:

Մեկնաբանություն
X