«Սասնա ծռեր 3»-ը մակագրվել է Էրեբունու դատարանի նախագահին

«Սասնա Ծռեր 2» քրեական գործից մաս անջատված 11 ամբաստանյալի գործը երեկ մակագրվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի նախագահ, դատավոր Արթուր Օհանյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Այս գործով ամբաստանյալներն են Արամ Մանուկյանը, Թորոս Թորոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գեւորգ Իրիցյանը:

Նշենք, որ տեւական ժամանակ մամուլը գրում էր, որ այս գործը մակագրվելու է Կենտրոնի դատավոր Մեսրոպ Մակյանին, որը գործուղվել էր Էրեբունու դատարան, սակայն այն մակագրվեց Արթուր Օհանյանին:

Մեկնաբանություն
X