Ժիրայր Սեֆիլյանի ցուցակի անձինք այսօր նիստ են անցկացնելու

Օրերս հայտնի դարձավ, որ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ քաղաքական և հասարակական գործիչներին առաջարկում է ստեղծել ազգային դիմադրության ճակատ «գաղութային վարչակազմին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ» հեռացնելու նպատակով։

Hraparak.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ցուցակում հայտնված անձինք, իհարկե նրանք, ովքեր ընդունել են Ժիրայր Սեֆիլյանի «մարտահրավերը», նիստ են ունենալու, քննարկելու իրենց առաջիկա անելիքները։ Մեր այս տեղեկությունը հաստատեց ընդդիմադիր հասարակական գործիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը։ «Մանրամասներ չգիտեմ, ուղղակի գիտեմ, որ ժամ է նշանակված և հանդիպելու ենք»․- մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց Եղիշե Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանն իր ցուցակում ընդգրկել է այնպիսի անձանց, ինչպիսիք են Վարդան Օսկանյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը։ Մանրամասները՝ հետևյալ հղումով։

Մեկնաբանություն
X