Թուրք մտավորականների այցը ԼՂ համաձայնեցված չի եղել իշխանությունների հետ․Թուրքիայի ԱԳՆ

Այն բանից հետո, երբ Թուրքիայի քաղաքացի չորս մտավորականներ Հայաստանից այցելեցին Լեռնային Ղարաբաղ, Բաքուն հերթական հիստերիան բարձրացրեց՝ տարակուսանք հայտնելով «մեծ եղբոր» կեցվածքի հանդեպ: Ադրբեջանից հայտարարություններ հնչեցին, որ չորս մտավորականները, որոնք Հայաստանից այցելել են Լեռնային Ղարաբաղ, խախտել են ադրբեջանական օրենսդրությունը եւ անօրինաբար հատել պետական սահմանը եւ պետք է արտահանձնվեն Բաքվին պատիժ կրելու համար:

Որպես հիմք ընդունվում էր բոլգեր Ալեսանդր Լապշինի նախադեպը, որը բելառուսական իշխանությունների կողմից արտահանձնվեց Բաքվին, դատվեց, եւ ապա արդեն արժանանալով Իլհամ Ալիեւի ներմանը՝ ազատվեց բանտից եւ մեկնեց իր հայրենիք՝ Իսրայել: Եվ ահա ստեղծված կացությունը ինչ-որ կերպ հարթելու համար Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացի մտավորականների այցը Լեռնային Ղարաբաղ համաձայնեցված չի եղել իշխանությունների հետ եւ պաշտոնական Անկարան լիովին աջակցում է Բաքվին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

Մեկնաբանություն
X