Պաշտոնանկ է արվել ԱՄՆ առողջապահության նախարարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պաշտոնանկ է արվել ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Թոմաս Պրայսը: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, անցյալ շաբաթ առողջապահության ոլորտում գլխավոր վերստուգիչ Դենիել Լեւինսոնը սկսել էր հետաքննություն այն հարցի կապակցությամբ, թե արդյոք նախարար Պրայսը անձնական նպատակների համար չարտերային չվերթներ է իրականացրել բյուջետային միջոցների հաշվին: Նշենք, որ այսօրինակ կասկածը առաջացել էր այն բանից հետո, երբ ամերիկյան Politico հանդեսը գրել էր, որ նախարար Պրայսը ներամերիկյան 26 չարտերային չվերթ է կատարել:

Մեկնաբանություն
X