Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 345-ի

Մեքսիկայում շաբաթներ առաջ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել եւ արդեն հասել է 345-ի: Ինչպես փոխանցում է Интерфакс լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Լուսի Ֆելիպե Պուենտեն: Վերջինս նշել է, որ երկրի 38 քաղաքներում շարունակվում են փլատակների մաքրման աշխատանքները եւ այդ ընթացքում հայտնաբերվում են նորանոր անձինք, որոնք մնացած են եղել փլատակների տակ՝ զոհ գնալով բնական սարսափելի տարերքին:

Հիշեցնենք, որ պաշտոնապես հայտարարվել էր, որ երկրաշարժի ուժգնությունը հասել է 7,1 բալի:

Մեկնաբանություն
X