ԱՄՆ-ն չի ճանաչի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն. Ռեքս Թիլերսոն

Միացյալ Նահանգները չի ճանաչի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն իր արդյունքներով հանդերձ եւ կշարունակի աջակցել միասնական Իրաքին: Այս մասին, ինչպես հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Միաժամանակ նաեւ Թիլերսոնը կոչ է արել, որպեսզի բոլոր կողմերը, ներառյալ Իրաքի հարեւան պետությունները, զերծ մնան միակողմանի գործողություններից եւ ուժի կիրառումից:

Մեկնաբանություն
X