Կոլումբիայի նախագահը ապստամբների դեմ կրակի դադարեցման հրամանագիր է ստորագրել

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է կրակը երկրի ներսում գտնվող «Ազգային ազատագրության բանակ» անջատողական խմբավորման զինյալների դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական Բոգոտայի տարածած հայտարարությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Կոլումբիայի կառավարությունն ու ԱԱԲ խմբավորման ներկայացուցիչները Էկվադորում տեղի ունեցած հաշտության բանակցություններում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որը գործելու է այս տարվա հոկտեմբերի 1-ից մինչեւ հաջորդ տարվա հունվար ամիսը: Դրանով ավարտական փուլ էր մտնում Կոլումբիայում 1964 թվականից սկսված քաղաքացիական պատերազմը: Ավելի վաղ հաշտություն էր կայացել նաեւ կենտրոնական իշխանությունների եւ «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման միջեւ:

Մեկնաբանություն
X