Ալեն Դելոնին հիվանդանոց են տեղափոխել

Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնին հիվանդանոց են տեղափոխել: Այս մասին հայտնում է Le Parisien պարբերականը: Նշվում է, որ պարբերականին այս տեղեկությունը փոխանցել է Դելոնի դուստրը՝ Անուշկա Դելոնը: Նշվում է, որ Դելոնը ենթարկվել է վիրահատության, ինչը եղել է պլանավորված, քանի որ վերջին տարիներին Դելոնի մոտ խնդիրներ են եղել ոտքի մեջ արյան շրջանառության հետ կապված: Նշենք, որ այս տարվա մայիսին Դելոնը հայտարարել էր իր դերասանական կարիերայի ավարտի մասին:

Մեկնաբանություն
X