Ահաբեկչություն Քաբուլի մզկիթներից մեկում, կա վեց զոհ

Վեց մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մզկիթներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով: Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի ՆԳՆ տարածած հայտարարությունը: Ըստ հաղորդման՝ բռնարարքն իրականացվել է պայթյունի միջոցով, որը որոտացել է Կալա-է-Ֆաթւոլլահ թաղամասում: Եւս երեսուն մարդ վիրավորվել է եւ հոսպիտալացվել:

Ահաբեկչության իրականացման կասկածանքով երեք ձերբակալված կա արդեն։

Մեկնաբանություն
X