Ջավախահայերի և վրացի ոստիկանների բախումների արդյունքում տուժածներ և ձերբակալվածներ կան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ջավախքի հայաբնակ Գումբուրդո բնակավայրում բախումներ են տեղի ունեցել Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների և հայերի միջև: Պատճառն այն է, որ տեղի իշխանությունները թույլ չեն տվել հայերին 10-րդ դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել:

Jnews.ge կայքից տեղեկանում ենք, որ հատուկջոկատայինների հետ բախումների հետևանքով բնակիչներ են ծեծի ենթարկվել: Նախնական տեղեկություններով՝ երկու անձ ձերբակալվել է: Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մեջեբիշվիլիի հետ բանակցություների արդյունքում, գյուղացիները համաձայնվել են ցրվել, եթե ձերբակալվածներին ազատ արձակեն:

Բնակիչները հայտարարել են, որ եկեղեցու բակում խաչքարի տեղադրման հարցը քննարկելու են ոչ թե ոստիկանապետի, այլ հեգևորականների մակարդակով:

Հիշյալ դեպքի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ջավախահայ քաղաքական-հասարակական գործիչ Վահագն Չախալյանը: «Մտահոգիչ է և դատապարտելի, պետք է խուսափել իրավիճակի հետագա լարումից… և ժողովուրդը և ուժային կառույցի ներկայացուցիչները պետք է լինեն զուսպ և հեռատես… և վերջապես պետք է հասկանանք, որ երբ եղած խնդիրները չեն լուծվում և անվերջ հետաձգվում են անորոշ ժամանակով , դա որոշներին հնարավորություն է տալիս խաղալ զգացմունքների վրա»:

Աղբյուրը՝ a-info.org

Մեկնաբանություն
X