Ջավախքի հայաբնակ Գումբուրդո գյուղում սպասում են Վրաստանի Ներքին գործերի նախարարին

Ջավախքի հայաբնակ Գումբուրդո գյուղում բախումներ են տեղի ունեցել Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների և հայերի միջև: Պատճառն այն է, որ տեղի իշխանությունները թույլ չեն տվել հայերին 10-րդ դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել:

Բախումների արդյունքում վիրավորներ կան: Ախալքալակի հոսպիտալում են չորս վիրավոր ոստիկան, նրանց վիճակը ծանր է գնահատվում, իսկ վիրավոր բնակիչները չեն դիմել բժիշկների օգնությանը: Վիրավորների թվում է պատգամավոր Մկրտիչ Մղդեսյանը: Դեռևս հայտնի չէ, թե գյուղաի բնակիչներից որքան մարդ է վիրավորվել բախումների արդյունքում:Վնասվածքներն առաջացել են հիմնականում քարեր նետելու արդյունքում, հրազենային վիրավորում ոչ ոք չի ստացել:

Օդ արձակած հրազենային կրակոցներին ոստիկանները դիմել են հավանաբար վիճակը հանդարտեցնելու համար, սակայն դա ավելի է սրել վիճակը: Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին ճանապարհվել է միջադեպի վայր: Գյուղի բնակիչները դեռևս տեղում խմբված են, սպասում են բերման ենթարկվածների վերադարձին:

Աղբյուրը՝ Jnews.ge

Մեկնաբանություն
X