Մոուրինյոյին դատարան են կանչել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կանչել են մադրիդյան դատարան՝ հարկային կեղծարարության մեղադրանքով: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Ըստ հաղորդման՝ պորտուգալացի մարզիչը պետք է դատարան ներկայանա նոյեմբերի 3-ին՝ ընդամենը երկու օր առաջ Անգլիայի Պրեմիեր լիգայում «Չելսիի» հետ իր թիմի հանդիպումից:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին իսպանական դատախազությունը մեղադրանք էր առաջադրել նրա հանդեպ 3,3 միլիոն եվրո հարկեր կեղծելու մեջ այն տարիներին, երբ Մոուրինյոն մարզելիս է եղել Մադրիդի արքայական ակումբը: Խոսքը վերաբերում է հատկապես 2011-2012 թթ հարկային տարում Մոուրինյոյի եկամտային հայտարարագրում տեղ գտած զեղծումներին:

Մեկնաբանություն
X