Գումբուրդո գյուղում բերման ենթարկված հայ բնակիչները ազատ են արձակվել

Վրաստանի հայաբնակ Գումբուրդո գյուղում բերման ենթարկված բնակիչները վերադարձել են գյուղ, իսկ հավաքված ժողովուրդը հեռացել են իրենց տները:

Բերման ենթարկվածները չեն ցանկացել մեկնաբանել իրենց բերման ենթարկելու փաստը: Նրանց հագուստը տեղ տեղ պատառոտված էր, իսկ դեմքերին նկատելի են եղել քերծվածքներ:

Տեղում է նաև Վրաստանի ներքին գործերի նախարարը, ով բանակցությունների արդյունքում խոստացավ բաց թողնել բերման ենթարկվածներին:

Նշենք, որ այսօր Ջավախքի հայաբնակ Գումբուրդո բնակավայրում բախումներ են տեղի ունեցել Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների և հայերի միջև: Պատճառն այն է, որ տեղի իշխանությունները թույլ չեն տվել հայերին 10-րդ դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել:

Աղբյուրը՝ Jnews.ge

Մեկնաբանություն
X