Կոնգոյի իշխանությունները կործանված ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամների քաղաքացիությունը չեն հրապարակում

Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության իշխանությունները առայժմ պաշտոնապես չեն հայտարարել, թե որ երկրների քաղաքացիներ են եղել այսօր կործանված ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամները, РИА Новости-ին տեղեկացրել են ՌԴ դեսպանատնից:

Ավելի վաղ տեղական Radio Okapi-ն հաղորդել էր, որ Կինշասի շրջաններից մեկում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են անձնակազմի 10 անդամները:

Լրատվամիջոցների տվյալներով՝ չի բացառվում, որ զոհերի մեջ կան ՌԴ քաղաքացիներ:

Մեկնաբանություն
X