Հայաստանը 2018-ին ավելացնում է իր ռազմական ծախսերը 17,6%-ով, ինչու

Համաձայն սեպտեմբերի 28-ին ներկայացված ՀՀ 2018 թվականի պետբյուջեի նախագծի, ռազմական ծախսերը ավելացել են 17,6%ով՝ 440,4 միլիոն ԱՄՆ դոլարից հասնելով 518 միլիոն ԱՄՆ դոլարի: Ուշագրավ է այն, որ նախորդ տարիներին այդ աճը այնքան էլ նշանակալի չի եղել, մինչեւ այս դեպքում աճը չափազանց նկատելի է: Ինչպես իրավամբ նկատել է ռուսական REGNUM լրատվական գործակալության վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը, այս աճը անկարելի է, որ մնա աննկատ հասարակության կողմից եւ չառաջանա մի բնական հարց. Իսկ ինչու է Հայաստանն ավելացնում իր ռազմական ծախսերը եւ ինչի կարող է դա հանգեցնել:

Ունեցած զինանոցի պահպանումը թանկ հաճույք է

Ինչպես հայտնի է աշխարհում պետությունների ռազմական բյուջեների մեծ մասը ծախսային մասով, արդեն ունեցած զինանոցի պահպանման հատկացումնրին են վերաբերվում եւ ոչ թե նոր զինատեսակների եւ սպառազինությունների գնումներին: Հայաստանը եւս բացառություն չէ: Հայտնի է, որ 2016-ին Երեւանը ցուցադրել է նոր զինատեսակների եւ սպառազինությունների մի ողջ շարք, որոնք ձեռք է բերել Ռուսաստանից եւ որոնք համարվում են արդիական զենք զինամթերք, ինչպիսիք են՝ «Իսկենդեր» հրթիռա-տակտիկական համալիրները, «Ինֆաունա» եւ Р-325У ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, «Սմերչ» եւ «Բուկ» զենիթա-հրթիռային համակարգերը: Այս բոլոր սպառազինությունները պահանջում են բնականորեն բազայավորման նոր կետերի ստեղծում, նոր կադրերի պատրաստում, ովքեր կկարողանան օգտագործել նոր սպառազինությունները, որոնցով համալրվել է պետության զինանոցը, ինչպես նաեւ նոր պսառազինությունների պահեստամասերի ձեռքբերում: Հասկանալի է, որ այս ամենը ձրի չի կարելի ձեռք բերել, կազմակերպել, արդյունքների հասնել:

ԶՈՒ-ն նաեւ վերազինվում է

Սրան զուգահեռ նաեւ ԶՈՒ վերազինման մասշտաբներն են աճում, ներառյալ նաեւ ռուսական 200 միլիոն դորալ վարկի հաշվին, որը ծախսվելու է ռազմական նպատակներով: Հայտնի է նաեւ, որ 2017 թվականին Ռուսաստանի հետ Հայաստանը նոր ռազմական պայմանագրեր է կնքել, որոնք դեռեւս փակ են պահվում: Խոսակցություններ կան, որ Հայաստանը պատրաստվում է նոր ռազմական նպատակների համար ուղղվելիք արտոնյալ վարկ ձեռք բերել, իսկ եթե դա ճիշտ է, ապա անկախ ցանկացած պարագայից, վարկային մատակարարումը ենթադրում է որոշակի կանխավճարի կատարում եւ ապագայի տոկոսների վճարում /մի տեսակ ապահովագրում/, որոնք եւս պետք է արվեն բյուջեից: Բացի այս, Հայաստանն իրականացնում է Т-72 տանկի արդիականացում Уралвагонзавод-ի հետ համատեղ:

Ավելացել են պաշտպանական հետազոտությունների հատկացումները

Ամենից շատ, ըստ տոկոսային հարաբերակցոսւթյան, ավելանում են պաշտպանական հետազոտությունների համար նախատեսվող ծախսերը հաջորդ տարվա համար՝ 3,4 միլիոն ԱՄՆ դոլարից հասնելով մինչեւ 5,1 միլիոն ԱՄՆ դոլարի: Աճը կազմում է 33%: Ինքնին հասկանալի է, որ այս բոլոր միջոցները կուզզվեն երկրի ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացմանը: Այդուհանդերձ, պետք է նաեւ նշել, որ նույնիսկ այս ավելացումից հետո հատկացումները բավական քիչ են այս ուղղությամբ եւ դեռ ահռելի հատկացումների կարիք կա որպեսզի եւ ռազմա-արդյունաբերական համալիրը արդիականանա եւ արտադրանքը լինի ակտուալ եւ պահանջված արտաքին շուկայում:

Ի վերջո լավ լուր

Ուրախալին այն է, որ Հայաստանի ռազմական բյուջեի ավելացման ֆոնին, բավականին կրճատվել են ադրբեջանական պետության հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ռազմական ծախսերը, ինչը հնարավորություն է տալու Հայաստանին, եթե խելամտորեն օգտագործի իր հնարավորությունները, վերականգնել ռազմական բալանսը, հարց, որ մշտապես արդկական կլինի Հայաստանի համար 2016-ի ապրիլյան քառօրյա սրացումից հետո, թեկուզ եւ այն պարզ տրամաբանությամբ առտաջնորդվելով, որ նման քայլի գնացողը մեկ անգամ, էլի կփորձի իր քայլը կրկնել:
Իհարկե, ինչպես իր ամփոփման մեջ է նկատում Լեոնիդ Ներսիսյանը, սա պարտադրված քայլ է ավելացնել ռազմական ծախսերը եւ հասնել բալանսի վերականգնմանը Հայաստանի համար, որն այդքան էլ հարուստ պետություն չէ:

Լեոնիդ Ներսիսյան
REGNUM.
Թարգմանությունը Արման Գրիգորյանի

Մեկնաբանություն
X