Սաակաշվիլին մտադիր է փոխել իշխանությունը Կիևում

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է փոխել իշխանությունը Կիևում, որն իրեն խանգարել է փոխել Օդեսան, տեղեկացնում է ուկրաինական УНИАН գործակալությունը:

«Ցանկանում եմ փոխել իշխանությունը Կիևում, որովհետև այն ինձ խանգարեց փոխել Օդեսան»,- ասել է Սահակաշվիլին՝ Օդեսայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:

Նշվում է, որ Սահակաշվիլին երկար չի խոսել, ընդամենը 20 րոպե: Իր ելույթում նա նաև ներողություն է խնդրել օդեսացիներից, որ չի կարողացել իրականություն դարձնել խոստացած բարեփոխումները:

Մեկնաբանություն
X