Կատալոնիայում քվեարկությունը, հնարավոր է, տեղափոխվի եկեղեցիներ և հիվանդանոցներ

Հոկտեմբերի 1-ին տեղի ունենալիք Կատալոնիայի անկախության հանրաքվեի քվեարկությունը, հնարավոր է, տեղափոխվի եկեղեցիներ և հիվանդանոցներ, եթե իսպանիայի իրավապահ մարմիններին հաջողվի փակել դպրոցները, РИА Новости-ին ասել է «Ժողովրդական միասնության թեկնածություն» ծայրահեղ ձախ կուսակցությունից Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր Կառլես Պյեռան:

«Կառավարությունը չի կարող փակել հասարակական հաստատությունները, օրինակ՝ հիվանդանոցները: Ողջ հասարակությունը պատրաստ է իր տարածքները տրամադրել քվեարկությանը, այդ թվում և շատ եկեղեցիներ»,- ասել է պատգամավորը:

Մեկնաբանություն
X