Լևոն Արոնյանի հարսնացուի տանը երգել է Սոնա Շահգելդյանը (լուսանկարներ)

>

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի հարսանիքն է։

Հարսանիքը տեղի է ունենում հայկական բոլոր ավանդույթների համաձայն: Փեսայի կողմը ժամանել է Վարդանանց փողոց՝ հարսի տուն և զուգել նրան հարսանեկան տարազով:

Ինչպես երևում է լուսանկարներից, հարսին հագցրել են «Հարսի շոր» հանրահայտ երգի հնչյունների ներքո, որ կատարել է Սոնա Շահգելդյանը:

Արոնյանի հարսնացուն՝ Արիանա Կաոլին, ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։

Մեկնաբանություն
X