Իրաքում հայտնի դիպուկահար է զոհվել (տեսանյութ)

Իրաքի շիա մահմեդական աշխարհազորը հայտարարել է իր գլխավոր դիպուկահարի՝ Աբու Թաքսինի մահվան մասին, ով հայտնի էր «ԻԳԻԼ-ականների որսորդ» մականունով:

կազմակերպության տվյալներով՝ դիպուկահարը մահացու վիրավորվել է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետերից մեկի՝ Էլ հավիջա բնակավայրի ազատագրման մարտում:

Սոցիալական ցանցերի օգտատերերը տարածել են մի տեսանյութ, որտեղ Աբու Թաքսինը, պատասխանելով ընկերների հարցին, թե քանի գրոհային է ոչնչացրել, ասում է՝ 321:

Մեկնաբանություն
X